Դոլմայան․ ԱՄՆ-ում համակարգային ռասիզմ չկա

Դոլմայան․ ԱՄՆ-ում համակարգային ռասիզմ չկա

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգներում համակարգային ռասիզմ չկա, պնդում է ամերիկյան System of a Down խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը։ Նա Instagram-ում իր էջում գրել է, որ Black Lives Matters շարժումը երբեք լեգիտիմ չի եղել, և միշտ հանդիսացել է դեմոկրատների դրամահավաքի և քարոզչության գործիք։

«Նրանք ցուցադրել են իրենց որպես Ամերիկայի ժողովրդի թշնամի, որդեգրել անօրինականությունը, որն առաջ են մղել սենսացիայի սիրահար մեդիայի և հոլիվուդյան հիմար աստղերի շնորհիվ։ Նրանք արդարության առաջ կկանգնեն, բայց ե՞րբ։ Քանի՞ անմեղ մարդ պետք է բռնության ենթարկվի, մինչև մենք խելքի գանք»,- նշված է նրա գրառման մեջ։

Նա գրառմանը կցել է ամերիկացի 8-ամյա աղջկա լուսանկարը, որը սպանվել է Ատլանտայում՝ ցուցարարների կողմից տեղադրված բարիկադներն անցնելու ժամանակ։ Հայտնի չէ, թե ով է եղել աղջկա վրա կրակողը։

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը սպանվել էր ոստիկանների կողմից հենց Ատլանտա քաղաքում, նրա մահից հետո աշխարհում սկիզբ էր առել Black Lives Matter շարժումը և բողոքի ցույցեր էին սկսվել։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---