«Թողեք լիարժեք աշխատենք». Ռեստորանային ոլորտի աշխատողները ցույցի են դուրս եկել

«Թողեք լիարժեք աշխատենք». Ռեստորանային ոլորտի աշխատողները ցույցի են դուրս եկել

PanARMENIAN.Net - Ռեստորանային ոլորտի աշխատակիցները` հանդիսավարներ, երաժիշտներ, երգիչներ, սպասարկող անձնակազը բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության դիմաց:

Նրանք պահանջում են, որ լիարժեք վերաբացվեն ռեստորաններն և հանդիսությունների սրահները, որտեղ մարդաշատ միջոցառումներն արգելված են արտակարգ դրության պատճառով:

Հանրային սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանը տեղեկացրել է, որ խմբակցությունների հետ հանդիպումից հետո էլ որևէ հստակություն չի մտցվել, գրում է Panorama.am-ը։

Ակցիայի մյուս մասնակիցներն ասել են, որ առաջին ակցիայի ժամանակ իրենց պահանջները գրավոր ներկայացրել են կառավարությանը, սակայն որևէ պատասխան չեն ստացել։

Մասնակիցներից մեկը նշել է, որ հինգ ամսում մեկ անգամ 68,000 դրամ են պետությունից որպես աջակցություն ստացել, սակայն պետք է վճարեն լույսի, գազի, ջրի համար, բանկերում վարկեր ունեն։

Դերասան Բեն Ավետիսյանը, անդրադառնալով բողոքի ակցիային, որի ընթացքում մի քանի մասնակից բերման է ենթարկվել, ասել է․ «Այստեղ մարդիկ հավաքվում են նրա համար, որ հարցին պատասխան ստանան, իսկ այդ հարցի պատասխանը մենակ բռնել տանելով չի, սրա համար չենք հելել հեղափոխություն արել, որ մեզ հավաքեն տանեն, տուգանեն», գրում է Aysor.am-ը։

Ոստիկաններն ակցիայի մասնակիցներին պարբերաբար հիշեցրել են, որ արտակարգ դրության ժամանակ հավաքներն արգելված են, նաև պետք է պահել սոցիալական հեռավարություն։ Այնուհետև պահանջել են հեռանալ տարածքից։ Կան բերման ենթարկվածներ։

Ռեստորանային և հանդիսությունների ոլորտում մոտ 250,000 մարդ է աշխատում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---