Թերրի Փրաթչեթի անտիպ պատմվածքները լույս կտեսնեն սեպտեմբերին 9 հուլիսի 2020 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Հայտնի անգլիացի գրող Թերրի Փրաթչեթի անտիպ պատմվածքների ժողովածուն լույս կտեսնի սեպտեմբերին, տեղեկացնում է Actua Litté-ն։ Փրաթչեթն այդ պատմվածքները գրել է 1960-ականների վերջին - 1970-ականների սկզբին, երբ աշխատում էր The Bucks Free Press թերթում։ Ժողովածուն կկոչվի «Ժամանակի մեջ ճամփորդող քարանձավային մարդը» (The Time-travelling Caveman): Պատմվածքների մի մասը հրատարակվել է 2014-ին «Հին ամրոցի վիշապները» (Dragons at Crumbling Castle) գրքում, մյուսները կհրատարակվեն առաջին անգամ։ «Պատմվածքները երեխաների համար են, որոնք ուզում են մեծ լինել, և մեծերի, որոնք մանուկ են մնացել»,- ասել են հրատարակիչները։ Դրանցից մեկում քարանձավային մարդը շոգեքարշային հրթիռով Մարս է մեկնում, մյուսում՝ հովիվը հայտնաբերում է Արթուր արքայի գերեզմանը։ Փրաթչեթն առավել հայտնի է երգիծական ֆենտեզի վիպաշարով Հարթ աշխարհի մասին, որը մոտ 40 գիրք է ընդգրկում։ Նա 1990-ականներին Մեծ Բրիտանիայում ամենից շատ վաճառվող հեղինակն էր: Photo: Dominic Lipinski/PA Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |