Դատավոր Ազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի 9 հուլիսի 2020 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհուրդը մերժել է Վերաքննիչի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ Արդարադատության նախարարության միջնորդությունը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը։ Միջնորդության հիմքում դատական նիստերից մեկի ժամանակ Ալեքսանդր Ազարյանի հնչեցրած խոսքերն էին, որոնք նախարարությունն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը որակել են ՀՔԾ աշխատակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք։ «Հույս ունեի, որ չէիք իջնի ՀՔԾ պետի մակարդակին և չէիք քննադատի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը», - ասել էր Ազարյանը։ Ալեքսանդր Ազարյանը 2018-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով կալանքից ազատած դատավորն է։ Նա դատավորների վարկանիշավորման կայքում փաստաբանների կողմից ամենաբարձր գնահատված դատավորն է։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |