ՀՀ-ում հրդեհավտանգ իրավիճակ է. ԱԻՆ-ը հորդորում է զգույշ լինել

ՀՀ-ում հրդեհավտանգ իրավիճակ է. ԱԻՆ-ը հորդորում է զգույշ լինել

PanARMENIAN.Net - 2020 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում բուսածածկ տարածքներում գրանցվել է 1469 հրդեհ, որից 329-ը՝ Երևանում, 1140-ը՝ մարզերում: Երևանում այրվել է 185 հա բուսածածկ տարածք, մարզերում՝ 2046 հա, հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հաշվի առնելով հանրապետությունում առկա հրդեհավտանգ իրավիճակը, անցանկալի և անդառնալի հետևանքներից խուսափելու նպատակով՝ ԱԻՆ-ը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

Նշվում է, որ 2019 թվականի նույն ժամանակահատվածում հանրապետության բուսածածկ տարածքներում գրանցվել է 2104 հրդեհ, 774-ը՝ Երևանում, 1330-ը՝ մարզերում: Երևանում այրվել է 551 հա բուսածածկ տարածք, մարզերում՝ 3694 հա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---