ՅՈւՆԵՍԿՕ-ն դատապարտել է Սբ Սոֆիայի վերածումը մզկիթի![]() 11 հուլիսի 2020 - 15:42 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեծապես ափսոսում է Թուրքիայի իշխանությունների որոշման մասին, որով չեղարկվում է Սբ Սոֆիայի տաճարին 1934-ին տրված թանգարանի կարգավիճակի որոշումը։ Նշվում է, որ Թուրքիայի Պետական խորհուրդը որոշումը կայացրել է առանց նախնական քննարկումների։ Կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայը նշել է, որ տաճարը «ճարտարապետության գլուխգործոց է և դարեր շարունակ Եվրոպայի և Ասիայի փոխագործակցության եզակի վկան», գրում է Deutsche Welle-ն։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 10-ին ստորագրել է երկրի Գերագույն խորհրդի կայացրած որոշումը՝ Սբ Սոֆիա տաճարը թանգարանից մզկիթի վերածելու։ Տաճարն ուներ թանգարանի կարգավիճակ, որը ստացել էր 1934-ին։ Նախկինում Թուրքիան նույնպես փորձել է քրիստոնեական տաճարն իսլամական սրբատեղի դարձնել։ Դեռ 2005-ին այն ձախողվել էր Թուրքիայի Պետական խորհրդի որոշմամբ։ Տաճարը կառուցվել է 537 թվականին՝ բյուզանդական կայսրության օրոք։ Այստեղ են թագադրվել բյուզանդական կայսրերը։ 1000 տարուց ավելի տաճարը եղել է քրիստոնեական ամենամեծ եկեղեցին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |