ԱՀԿ․ Այժմ աշխարհում կորոնավիրուսը հաղթահարելու շանսը ծայրահեղ ցածր է

ԱՀԿ․ Այժմ աշխարհում կորոնավիրուսը հաղթահարելու շանսը ծայրահեղ ցածր է

PanARMENIAN.Net - Հնարավորությունը, որ ներկա իրավիճակում աշխարհը կկարողանա ազատվել կորոնավիրուսից, ծայրահեղ ցածր է, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակներիծրագրի ղեկավար Մայք Ռայանը, փոխանցում է «Վեդոմոստին»։

Ըստ նրա՝ կորոնավիրուսի տարածման վտանգն այս կամ այն երկրում կլինի միշտ և խոսքն ինչպես երկրի ներսում վարակի տարածման, այնպես էլ այլ երկրներից բերովի դեպքերի մասին։

Ռայանի խոսքով՝ վիրուսի տարածման հարցում մեծ վտանգ են ներկայացնում զանգվածային միջոցառումները, քանի որ դրանք կարող են դառնալ վարակի մեծ օջախներ։

Հուլիսի 11-ի դրությամբ՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 12․3 մլն-ից ավելի մարդ, 556,863 հոգի մահացել է։

Հունիսին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում նկատվել էր կորոնավիրուսի նոր բռնկում, որը ենթադրաբար կապված էր այլ երկրներց վարակի բերովի դեպքերի հետ, հետագայում նաև վարակի դեպքեր էին հաստատվել տեղի բնակիչների մոտ։ Պեկինի իշխանությունները վարակի դեպքերը կապել էին քաղաքում գործող մթերային շուկայի հետ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---