Թորոսյան․ Մոտ 650 հոգի ծանր և ծայրահեղ ծանր են, 43-ը միացված են թոքերի օդափոխության սարքի

Թորոսյան․ Մոտ 650 հոգի ծանր և ծայրահեղ ծանր են, 43-ը միացված են թոքերի օդափոխության սարքի

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր ու ծանր պացիենտների թիվը կրկին մնում է բարձր, գումարային՝ մոտ 650 հոգի, որոնցից 43-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերի, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ վերակենդանացման բաժանմունքները գրեթե ամբողջությամբ լիքն են, իսկ սովորական մահճակալներն ու թթվածնով ապահոված մահճակալները հարաբերականորեն ավելի քիչ են լարված , այդ առումով շատ փոքր դրական դինամիկա կա։

Թորոսյանը նշել է, որ չկա տանը հոսպիտալացման սպասող որևէ քաղաքացի, սակայն 1 հոգի սպասում է կորոնավիրուսի բուժմամբ չզբաղվող հիվանդանոցից դեպի այլ ԲԿ տեղափոխվելուն։

Հուլիսի 13-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 32,151-ի։ Երկրում ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 573 դեպք կա, այլ պատճառով՝ 183։ Առողջացածների ընդհանուր թիվը՝ 19,865 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---