ԵՄ իրական ՀՆԱ-ն 2019-ի ցուցանիշին կվերադառնա միայն 2022-ին

ԵՄ իրական ՀՆԱ-ն 2019-ի ցուցանիշին կվերադառնա միայն 2022-ին

PanARMENIAN.Net - Եվրամիության երկրների ՀՆԱ-ն 2019-ի ցուցանիշին կվերադառնա միայն 2022 թվականին, իսկ մինչ այդ կպահանջվեն տնտեսության կառուցվածքային էական վերափոխումներ, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի եվրոպական դեպարտամենտի ղեկավար Փոլ Թոմսենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք այժմ ակնկալում ենք, որ ԵՄ իրական ՀՆԱ-ն 2020-ին 9․3%-ով կկրճատվի, ապա 2021-ին կավելանա 5․7%-ով և 2019-ի ցուցանիշին կվերադառնա միայն 2022-ին»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե գտնվի կորոնավիրուսի բուժման արդյունավետ մեթոդ, տնտեսության վերականգնումը կարող է ավելի արագ ընթանալ։

Թոմսենը հնարավաոր է համարել նաև հակառակ սցենարը, եթե վարակի տարածման նոր և մասշատաբային ալիք լինի։

Նրա խոսքով՝ հետճգնաժամային տնտեսությունը կարող է նման չլինել 2019-ի տնտեսական օրինակին և երկրների իշխանությունները պետք է պատրաստ լինեն այն իրավիճակին, որ պանդեմիան շարունակվելու է մի քանի տարի։

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ՝ ընթացիկ տարում համաշխարհային տնտեսությունը մոտ 5%-ի անկում կգրանցի, սակայն հաջորդ տարի կվերականգնվի՝ 5․4%-ով։ Հուլիսի 13-ի դրությամբ՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 12․9 մլն-ը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---