Հայկական զինված ուժերի պատժիչ գործողությունների կադրերը (Վիդեո)

Հայկական զինված ուժերի պատժիչ գործողությունների կադրերը (Վիդեո)

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարության «Զինուժ» հաղորդաշարը հրապարակել է հայկական զինված ուժերի պատժիչ գործողությունների տեսանյութը: Դրանում երևում է՝ ինչպես են հայկական բանակի ստորաբաժանումները խոցում Ադրբեջանի զինուժի դիրքերը։

ՀՀ ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դիրքերը խոցվել են ականանետերով։ ՀՀ ՊՆ ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ տեսանյութում ոչնչացվում են ադրբեջանական այն հենակետերը, որոնք հրետակոծել են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը։

Հուլիսի 12-ի սահմանային սադրանքից հետո մինչ հուլիսի 13-ը Ադրբեջանը պարբերաբար հրետանակոծություն է վերսկսում: Հայկական կողմից զոհեր չկան, հայտարարվել է 2 ոստիկանի ու 3 պայմանագրայինի վիրավորման մասին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը հայտնել է 4 զոհի ու 4 վիրավորի մասին:

Հուլիսի 13-ին ադրբեջանական բանակը 82 և 120 մմ-անոց ականանետերից համապատասխանաբար 7 ու 3-ական արկ էր արձակել հայկական Չինարիի ուղղությամբ: Տուժածներ չկային, բայց արկերից մեկն ընկել էր տան վրա, երկուսը՝ բակում։ Հուլիսի 14-ին հարվածային անօդաչու սարքով թիրախավորել էր Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ չկան։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---