Մահմեդականների աղոթքի ժամանակ Սբ Սոֆիայի քրիստոնեական սրբապատկերները կծածկվեն

Մահմեդականների աղոթքի ժամանակ Սբ Սոֆիայի քրիստոնեական սրբապատկերները կծածկվեն

PanARMENIAN.Net - Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի քրիստոնեական պատկերները մահմեդականների աղոթքի ժամանակ կծածկվեն կտորով կամ լազերով, հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիկը, փոխանցում է Al Jazeera-ն։

Խոսնակը հայտնել է, որ բոլոր մյուս ժամերին քրիստոնեական պատկերները բաց կլինեն և ցանկացողները կկարողանան տեսնել դրանք, քանի որ տաճարի մուտքն ազատ կլինի։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 10-ին ստորագրել է երկրի Գերագույն խորհրդի կայացրած որոշումը՝ Սբ Սոֆիա տաճարը թանգարանից մզկիթի վերածելու։

Ավելի վաղ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ԵՄ-ն, քննադատել էին Թուրքիայի ղեկավարության որոշումը։ Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը կոչ է արել անհապաղ վերանայել Սբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը։ Դրան ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ-ից հայտարարել էին, թե Սուրբ Սոֆիան իրենց սեփականությունն է, և ոչ ոք չի կարող խառնվել երկրի ինքնիշխան իրավական գործերին։

Սբ Սոֆիայի տաճարն ուներ թանգարանի կարգավիճակ, որը ստացել էր 1934-ին։ Նախկինում Թուրքիան նույնպես փորձել է քրիստոնեական տաճարն իսլամական սրբատեղի դարձնել։ Դեռ 2005-ին այն ձախողվել էր Թուրքիայի Պետական խորհրդի որոշմամբ։

Photo. Reuters
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---