ՄԻՊ-ի 2-րդ զեկույցը՝ միջազգային կառույցներին․ Ադրբեջանը հրետանին իր բնակավայրերում է տեղադրում15 հուլիսի 2020 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երկրորդ միջանկյալ զեկույցն է ուղարկել միջազգային կառույցներին՝ կապված ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-14-ն ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների և գնդակոծությունների հետ, հայտնում են ՄԻՊ-ից։ «Զեկույցում հատուկ շեշտադրումներ են արված քաղաքացիական բնակավայրերի, նրանց բնակիչների առողջության, կյանքի ու սեփականության պաշտպանության մասով։ Ինչպես նախորդը, այս զեկույցն էլ առանձին ընթացակարգով ուղարկվում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին»,- նշվում է հայտարարության մեջ։ Թաթոյանը հիշեցրել է, որ նման հնարավորություն ունեն միայն միջազգային A կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները: Զեկույցում նշվում է նաև, որ ադրբեջանական կողմը սեփական հրետանային մարտկոցները տեղադրել է խաղաղ բնակչության մոտ` բնակավայրերում, որպեսզի հայկական կողմի պատասխան կրակն ուղղվի սեփական բնակչության վրա։ ՄԻՊ-ից նշել են, որ շարունակում են իրականացնել իրավապաշտպան գործունեությունը՝ անմիջական կապ պահպանելով Տավուշի Մովսես, Չինարի, Այգեպար, Բերդ և մի շարք այլ համայնքների, ինչպես նաև Տավուշի մարզպետարանի ու ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ պաշտոնական հաղորդակցությամբ: Հուլիսի 13-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը միջազգային կառույցներին էր ուղարկել Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը՝ անգլերենով: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հուլիսի 15-ի գիշերը հարաբերականորեն հանգիստ է եղել։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու 20 վիրավոր, որոնցից 10-ը բու-ում են ստանում, 10-ը՝ դուրս են գրվել։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Պառավաքարը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել |