ՊՆ խոսնակ․ Սահմանին հիմնականում հանգիստ է

ՊՆ խոսնակ․ Սահմանին հիմնականում հանգիստ է

PanARMENIAN.Net - Հուլիսի 15-ի ժամը 16:00-ի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար, տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նա նշել է, որ միջադեպեր և հակառակորդի կողմից թիրախավորված կրակոցներ չեն արձանագրվել։

«Իրավիճակը սահմանի ամբողջ երկայնքով ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիակատար վերահսկողության ներքո է»,- նշել է նա։

Հուլիսի 14-ի ժամը 23:15-ից մինչ առավոտ պահպանվել է հարաբերական անդորր, գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Հայաստանն ունի 4 զոհ և մոտ 20 վիրավոր։ Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուր համայնքները, հրետակոծության է ենթարկվել նաև Բերդ քաղաքը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---