Հուլիսի 12-ից հակառակորդի կրակից տուժել է 41 շինություն

Հուլիսի 12-ից հակառակորդի կրակից տուժել է 41 շինություն

PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ից սկսած հակառակորդի կրակից տուժել է 4 ենթակառուցվածք, տրանսպորտային 4 միջոց, 2 ընտանի կենդանի, 41 շինություն։ Վերջիններից 29-ը վնասվել էր մինչև հուլիսի 16-ը, հայտարարել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Նախնական ուսումնասիրությամբ արձանագրեցինք, որ երկու շինություն ենթակա է լիարժեք վերականգնման, մնացած շինությունները հնարավոր է կարողանանք վերականգնել հիմնանորոգման միջոցով՝ առանց նոր շինարարության»,- նշել է Տավուշի մարզպետը։

Չոբանյանը հայտնել է, որ հուլիսի 16-ին ստեղծվել է հրետակոծված բնակավայրերի շինությունների գույքագրման հանձնաժողով: Վնասված շինությունները վաղվանից կվերականգնվեն, իսկ եթե հնարավոր չլինի վերականգնել կոնկրետ տունը, ապա նորը կկառուցվի։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ Այգեպարի մանկապարտեզը կվերանորոգվի մայրաքաղաքի միջոցներով:

Հուլիս 16-ի գիշերվանից ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի սահմանապահ գյուղերի հրետակոծումը, ինչպես նաև անօդաչու սարքերով թիրախավորել է Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը։ Վնասվել է Այգեպար գյուղի մանկապարտեզը, Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր հատվածում ջրագիծը։

Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր չունի։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---