ՀՊՏՀ նորընտիր ռեկտորի գիտկոչումն անվավեր է ճանաչվել

ՀՊՏՀ նորընտիր ռեկտորի գիտկոչումն անվավեր է ճանաչվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել Դիանա Գալոյանը, ում տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը

Բարձրագույն որակական հանձնաժողովի որոշմամբ անվավեր է ճանաչվել։

Այդ որոշումը հրապարակվել է ԲՈԿ կոմիտեի կայքում, դրանում մանրամասն ներկայացված են ատենախոսության վիճելի հատվածները։

Հատուկ մասնագիտական հանձնաժողովը եզրակացրել է, որ Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա են առանց հեղինակների և աղբյուրների նշման փոխառություններ։

Մինչ 2019 թվականի օգոստոսին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը ստանձնելը Գալոյանը ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորն էր։

2020-ի հունիսին նա դիմել էր նախարարին՝ իր լիազորությունները դադարեցնելու համար, որպեսզի մասնակցի ռեկտորի մրցույթին։

Դիանա Գալոյանը ռեկտորի պաշտոնին փոխարինել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին, որը պաշտոնից ազատվել էր դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրների՝ «գրագողության» պատճառով։

Մայիսի 14-ին ԲՈԿ ղեկավար Գոգյանը հայտարարել էր հրաժարականի մասին և հայտնել, որ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Բացի այդ, նա խոսել էր ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական աշխատանքի խնդիրներից՝ նշելով, որ նա պաշտոնը զբաղեցնում է կապերի միջոցով։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Գոգյանի հրաժարականի խիստ քննադատական հայտարարությունից հետո, կոմիքս-ծաղրանկար էր հրապարակել «դրամատիկ ելքի» մասին, որը բոլորի կողմից ընկալվել էր որպես հեգնանք Գոգյանի հասցեին։ Մամուլում նաև տեղեկություն էր շրջանառվել, թե ՀՊՏՀ ռեկտոր Գալոյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող փոխնախարար Գրիշա Թամրազյանը բացատրություն էր պահանջել Գոգյանից։ Սմբատ Գոգյանի ազատման դիմումը այդպես էլ չի ընդունվել, նա շարունակում է պաշտոնավարել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---