Մամեդյարով․ Պաշտոնը մարդու համար հավերժ չէ, տանը նստած եմ

Մամեդյարով․ Պաշտոնը մարդու համար հավերժ չէ, տանը նստած եմ

PanARMENIAN.Net - Պաշտոնը մարդու համար հավերժական չէ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնից ազատված Էլմար Մամեդյարովը, փոխանցում է Vest.az-ը։

«Ընդամենը երկու օր առաջ եմ ԱԳՆ ղեկավարի պաշտոնից ազատվել։ Տանը նստած եմ։ Ապագայի հետ կապված որևէ որոշում չունեմ»,- ասել է նա՝ խոստանալով, որ նման որոշման դեպքում ապայման կտեղեկացնի։

Հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլյհամ Ալիևը կտրուկ քննադատել էր երկրի ԱԳՆ աշխատանքը՝ հայ-ադրբեջանական սահմանին լարման օրերի ու վերջին ամիսների հետ կապված։ Ալիևը նաև բողոքել էր, որ Մամեդյարովը տնից է աշխատում։ Հուլիսի 16-ին Մամեդյարովն ազատվել էր երկրի ԱԳՆ ղեկավարի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել էր Ջեհյուն Բայրամովը: Արտգործնախարարի պաշտոնը Մամեդյարովը զբաղեցնում էր 2004 թվականից։

Ընթերցեք նաև․ Մամեդյարովի գլխավերևում սև ամպեր են կուտակվել

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---