Կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութը պատրաստ է

Կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութը պատրաստ է

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութն արդեն պատրաստ է, հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ռուսլան Ցալիկովը, փոխանցում է ՌԲԿ-ն։

«Մեր մասնագետների և ազգային հետազոտական կենտրոնի գիտնականների կողմից արդյունքի մասին վերջնական գնահատական արդեն տրված է։ Այս պահին բոլոր կամավորներն առանց բացառության կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել, իրենց լավ են զգում։ Այսպիսով՝ կորոնավիրուսի դեմ առաջին հայրենական պատվաստանյութն արդեն պատրաստ է»,- ասել է Ցալիկովը։

Հուլիսի 10-ին արդեն հայտարարվել էր, որ պատվաստանյութի ընթացիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ կամավորների երկու խմբի վրա փորձարկվելուց հետո նրանց մոտ ձևավորվում է իմունային պատասխան, ինչը պատվաստանյութի արդյունավետության նշան է:

Ռուսական պատվաստանյութի փորձարկումը սկսվել է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում հունիսի 18-ին, երբ պատվաստվել էր 18 կամավոր: 5 օր անց պատվաստվել է նաև կամավորների երկրորդ՝ 20 հոգանոց խումբը: Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալներով՝ ՌԴ-ում կորոնավիրուս հաստատվել է 776,000-ից ավելի մարդ, մահացել է 12,400-ից ավելի հիվանդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---