Չինաստան մեկնողները պետք է Covid-19-ի բացասական թեստի տվյալներ ներկայացնեն![]() 21 հուլիսի 2020 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է թռչել Չինաստանի մայրցամաքային հատված, պետք է երկրի իշխանությանը տրամադրի կորոնավիրուսի բացասական թեստի մասին հավաստող ապացույց, հայտարարել է Չինաստանի քաղաքացիական ավիացիայի ղեկավարությունը, փոխանցում է CNN-ը։ Կորոնավիրուսով վարակված չլինելու մասին ապացույցը պետք է ներկայացվի թռիչքից առաջ 5 օրվա ընթացքում։ Օտարերկրացիները Չինաստան մեկնելու համար առողջական վիճակի մասին փաստաթուղթ պետք է ներկայացնեն՝ դիմելով իրենց երկրի դեսպանատներին, մինչդեռ չինացի ուղևորները պետք է QR կոդ ներկյացնեն՝ թռչելու իրավունք ստանալու համար։ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով Չինաստանում հուլիսի 21-ի դրությամբ վարակի 85,000-ից ավելի դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսն ամբողջ աշխարհում տարածվել է հենց Չինաստանից։ Առաջին վարակակիրները և կորոնավիրուսի գլխավոր օջախը երկրում Վուհան քաղաքում էին։ Այժմ երկրում վարակակիրների թիվն էականորեն նվազել է, Չինաստանը դեռ գարնանը հաղթահարել է համաճարակը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |