Twitter-ն արգելել է QAnon դավադրապաշտական տեսության բովանդակությունը![]() 22 հուլիսի 2020 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Twitter-ը հայտարարել է, որ խիստ միջոցներ է ձեռնարկելու միկրոբլոգում QAnon դավադրության տեսության բովանդակցության դեմ, ընդհուպ մինչև օգտատերերի և կայքերի արգելափակում, փոխանցում է BBC-ն։ QAnon-ն ԱՄՆ-ում տարածված դավադրապաշտական տեսություն է, որի համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերկացնելու է մանկահասակ երեխաների սեքսուալ շահագործման միջազգային սխեմա, որին ներգրավված են սատանային ծառայող Դեմոկրատական կուսակցության առաջնորդները և ամերիկյան հայտնիներ։ QAnon-ը սկիզբ է առել 2017-ի հոկտեմբերին 4chan ֆորումում։ Իր գրառումները Q ստորագրող օգտատերը պնդում էր, թե հատուկ հասանելիություն ունի անվտանգության գաղտնիք պարունակող տեղեկատվությանը, ինչպես նաև անմիջական մասնակցություն՝ գաղտնի հետաքննությանը։ Շատ արագ տեսությունն իր աջակիցներին է հավաքել և մեծ թափ առել տարբեր սոցցանցերում, այդ թվում՝ Twitter-ում։ Կորոնավիրուսի օրերին Q տեսության հետևորդները վարակի մասին բազմաթիվ դավադրապաշտական և կեղծ տեղեկություններ են տարածել։ Photo: Rick Loomis / Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |