Լեւոն Արոնյանը բաց թողեց հաղթելու հնարավորությունը «Corus Chess-2009»-ի վերջին փուլում 2 փետրվարի 2009 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ին, «Corus Chess-2009»-ի վերջին 13-րդ փուլում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց հոլանդացի շախմատիստ Յան Սմիթսի հետ: Նույն արդյունքը գրանցեց Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսեսյանը ԱՄՆ-ից Գատա Կամսկու հետ պարտիայում: Եզրափակիչ փուլից առաջ առաջատարներ էին միանգամից վեց շախմատիստներ` Արոնյանը, Ռաջաբովը, Մովսեսյանը, Դոմինգեսը, Կարլսենը եւ Կարյակինը: Միայն հաղթանակը 13-րդ փուլում թույլ կտար Արոնյանին պահպանել «Corus Chess» գերմրցաշարի գործող չեմպիոնի տիտղոսը: Ոչ ոքիի դեպքում նա կարող էր հավակնել հաղթանակի պայմանով, որ որոշ պարտիաներում չի գրանցվի հավակնորդներից մեկի հաղթանակը: Որոշիչ փուլում առաջատարներից միայն ուկրաինացի Կարյակինին հաջողվեց հաղթանակ տանել` 41-րդ քայլում նա կարողացավ կոտրել կուբացի Լեյներ Դոմինգեսի դիմադրությունը եւ նվաճել «Corus Chess-2009»-ի չեմպիոնի տիտղոսը: Երկրորդ տեղը կիսեցին երեքը` Արոնյանը, Մովսեսյանն ու ադրբեջանցի Ռաջաբովը: 13-րդ փուլի արդյունքները. Գատա Կամսկի` ԱՄՆ-Սերգեյ Մովսեսյան` Սլովակիա-05:05 Մայքլ Ադամս` Անգլիա-Լյուկ Վան Վելի` Հոլանդիա-0,5:0,5 Լեյներ Դոմինգես` Կուբա-Սերգեյ Կարյակին` Ուկրաինա-0:1 Ալեքսանդր Մորոզեւիչ` Ռուսաստան-Վասիլի Իվանչուկ` Ուկրաինա-1:0 Յան Սմիթս` Հոլանդիա-Լեւոն Արոնյան` Հայաստան-0,5:0,5 Թեյմուր Ռաջաբով` Ադրբեջան-Դանիել Սթելվագեն` Հոլանդիա-0,5:0,5 Վան Յուէ` Չինաստան-Մագնուս Կարլսեն` Նորվեգիա-1:0: Մրցաշարի վերջնական աղյուսակը. Միավորներ. Սերգեյ Կարյակին 8 Լեւոն Արոնյան 7,5 Սերգեյ Մովսեսյան 7,5 Թեյմուր Ռաջաբով 7,5 Լեյներ Դոմինգես 7 Մագնուս Կարլսեն 7 Գատա Կամսկի 6,5 Լյուկ Վան Վելի 6 Յան Սմիթս 6 Վան Յուէ 6 Վասիլի Իվանչուկ 5,5 Մայքլ Ադամս 5,5 Դանիել Սթելվագեն 5,5 Ալեքսանդր Մորոզեւիչ 5,5: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |