ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավոր Բագրատյանը քրգործի շրջանակում որպես վկա հարցաքննվել է

ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավոր Բագրատյանը քրգործի շրջանակում որպես վկա հարցաքննվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվել է, PanARMENIAN.Net ին ասաց կառույցի հանրային կապերի բաժնի ղեկավար Արևիկ Խաչատրյանը։

«Սերգեյ Բագրատյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է քրեական գործով», - ասաց նա։

Գլխավոր դատախազությունից չնշեցին, սայակն, թե ինչ գործի մասին է խոսքը՝ ասելով, թե հավելյալ տեղեկատվություն չեն տրամադրում՝ նախաքննության տվյալների գաղտնիության սկզբունքից ելնելով։

Բագրատյանը հուլիսի 23-ին ԱԺ նախագահին ուղղված իր գրությամբ տեղեկացրել է, որ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---