Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղերում Covid-19 է բռնկվել․ Բնակիչները հրաժարվում են թեստավորել![]() 27 հուլիսի 2020 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում ադրբեջանցիների հիմնական բնակավայր Քվեմո Քարթլիի մարզի մի քանի գյուղ փակվել է կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով։ Իրավիճակը բարդացնում է երկու գործոն․ բնակիչները հրաժարվում են թեստավորումից՝ հայտարարելով, որ առողջ են, բացի այդ՝ բազմաթիվ բնակիչներ աշխատում են Լիլոյի շուկայում։ Այս մասին գրում է «Նեզավիսիմայա Գազետան»։ Լիլոյի շուկայի մոտ 1500 առևտրական թեստավորվել է, որոնցից 8-ի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ 3 գյուղի 44 բնակչի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Գյուղերում զանգվածային թեստավորման փորձերը հանդիպել են սաստիկ դիմադրության․ հաջողվել է թեստավորել միայն մոտ 200 մարդու։ Բնակիչների վարքը պատճառ է դարձել կարանտինային ռեժիմ սահմանելու և ելումուտի կանոնները խստացնելու համար։ Այս գյուղերի բնակիչները հիմնականում երկրի տարբեր շուկաներում են աշխատում, ինչը նպաստել է այդ վայրերում աշխատողներին ՊՇՌ թեստ անելու որոշմանը։ Համաճարակաբանները չեն բացառում, որ վիրուսն այս շրջան է ներթափանցել հարևան երկրներից մեկից։ Ադրբեջանում Վրաստանի դեսպանության հայտարարությունը հաշվի առնելով՝ կարելի է եզրակացնել, որ խոսքը հենց Ադրբեջանի մասին է։ Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանում գտնվող Վրաստանի քաղաքացիները, առանց Վրաստանի դեսպանության հետ համաձայնեցնելու, չենթարկվելով կանոներին, փորձում են անկազմակերպ վերադառնալ երկիր։ Տարհանումը կիրականացվի աստիճանաբար և նախնական գրանցմամբ։ Հուլիսի 27-ի դրությամբ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1137 դեպք, մահացել է 16, ապաքինվել՝ 922 մարդ։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |