Նորվեգիայում թաղման բյուրոները փակման եզրին են․ Covid-ի դեմ պայքարը փրկել է բազմաթիվ այլ հիվանդների![]() 28 հուլիսի 2020 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիայում կորոնավիրուսի պատճառով թաղման բյուրոները մնացել են առանց աշխատանքի և դիմել պետությանը՝ օգնություն ստանալու նպատակով։ Պատճառը մահացության թվի անկումն ու թաղման արարողություններ անցկացնելուց հրաժարվելն է։ Այս մասին գրում է The Telegraph-ը։ Լենդերի ընտանիքը, որը 3 սերունդ է արդեն զբաղվում է թաղման բիզնեսով, նշում է, որ կորոնավիրուսի դեմ ձեռնարկված միջոցներն աշխատել են ոչ միայն կորոնավիրուսի, այլև այլ վիրուսների դեմ․ «Հիվանդ և տարեց մարդկանց մի խումբ, որոնք նորմալ պայմաններում արդեն մահացած կլինեին, դեռ մեզ հետ են»։ Ընկերությունը հիմնականում մոտ 30 թաղման միջոցառում է իրականացրել մի ամսում, սակայն մարտին կարանտին հայտարարելուց հետո մի քանի շաբաթում դրանց թիվն իջել է 10-ից։ Պատճառը, սակայն, միայն հաճախորդների պակասը չէ, շատերը հրաժարվում են թաղման արարողություններ կազմակերպելուց՝ կապված վիրուսի տարածումը կանխելու, արարողության մասնակիցների թվի սահմանափակման և սոցիալական հեռավարություն պահելու անհնարինության հետ։ Հուլիսի 28-ի դրությամբ Նորվեգիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 9132 դեպք, մահացել է 252, առողջացել՝ 8752 մարդ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |