Moderna-ն ուզում է ԱՄՆ-ին պատվաստանյութի 2 դեղաչափը վաճառել $50-ից $60-ով

Moderna-ն ուզում է ԱՄՆ-ին պատվաստանյութի 2 դեղաչափը վաճառել $50-ից $60-ով

PanARMENIAN.Net - Հայազգի գործարար Նուբար Աֆեյանին պատկանող ամերիկյան Moderna ընկերությունը պլանավորում է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի գինը սահմանել $50-ից $60 յուրաքանչյուր կուրսի համար (2 դեղաչափ), ինչն առնվազն $11-ով ավելի թանկ է Pfizer-BioNTech ընկերությունների պատվաստանյութից, հայտնում է Reuters-ը:

Ի տարբերություն Moderna-ի՝ Pfizer-BioNTech-ն ԱՄՆ կառավարության հետ պայմանավորվել է 2 դեղաչափը վաճառել $39-ով։

Ըստ Reuters-ի աղբյուրի՝ Moderna-ի պատվաստանյութի գինը վերջնական չէ։ Ընկերությունից հայտնել են, որ բանակցություններն ընթանում են, մանրամասները կոնֆիդենցիալ են։

Եվ Moderna-ի և Pfizer-BioNTech-ի պատվաստանյութերը փորձարկումների 3-րդ՝ վերջնական փուլում են:

AstraZeneca Plc ընկերությունը համաձայնել է ԱՄՆ-ին մատակարարել իր ստեղծած պոտենցիալ պատվաստանյութի 300 մլն դեղաչափ՝ $1,2 մլրդ կանխավճարի դիմաց (յուրաքանչյուր դեղաչափի համար՝ $4)։

Հուլիսի 29-ի դրությամբ աշխարհում հայտնի է կորոնավիրուսով վարակվելու 16,737,842, մահվան՝ 660,383, ապաքինվելու՝ 9,749,159 դեպք։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---