Կորոնավիրուսով հիվանդացածների մոտ լսողության հետ կապված խնդիրներ են գտել

Կորոնավիրուսով հիվանդացածների մոտ լսողության հետ կապված խնդիրներ են գտել

PanARMENIAN.Net - Մանչեսթերի համալսարանի գիտնականները լսողության հետ կապված խնդիրներ են հայտնաբերել կորոնավիրուսով հիվանդացածների մոտ։ Նրանց հետազոտությունը հրապարակվել է American Journal of Otolaryngology գիտական հանդեսում։

Փորձագետները հետևել են կորոնավիրուսով վարակված 121 հիվանդի վիճակին, նրանցից 16-ը հայտարարել է լսողության վատթարացման մասին։ Խնդիրներն առաջացել են հիվանդանոցից դուրս գրվելուց 2 ամիս անց, գրում է Lenta.ru-ն։

Մասնագետները նշել են, որ մյուս վիրուսները, օրինակ, կարմրուկը, մենինգիտը, էպիդեմիկ պարոտիտը, նույնպես կարող են լսողության վատթարացման պատճառ դառնալ։ Նշվում է, որ դա կարող է կապված լինել լսողական նեվրոպատիայի հետ, որի դեպքում խախտվում է ազդանշանի փոխանցումը ուղեղ լսողական նյարդով։

Սակայն գիտնականները կարծում են, որ կորոնավիրսուվ վարակվածների լսողական համակարգի վրա կարող էին ազդել նաև սթրեսն ու վարակի դեմ ընդունած դեղամիջոցերը։

Ավելի վաղ դոկտոր Էմիլի Հոլմսը Շվեդիայի Ուպսալայի համալսարանից զգուշացրել էր, որ կորոնավիրուսի պանդեմիան ազդում է մարդկանց հոգեկան առողջության վրա։ Ըստ նրա, հոգեբանակan ազդեցությանը հատկապես ենթակա են տարեցներն ու երեխաները, իսկ քանի որ մարմինն ու հոգեկանը սերտորեն կապակցված են, բժիշկները պետք է աշխատեն բուժման

Photo. Reuters
 Ուշագրավ
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին
Զինվորականը սպանվել է հուլիսի 14-ի առավոտյան