ԱՄԷ-ում գործարկել են արաբական աշխարհի առաջին ատոմակայանը

ԱՄԷ-ում գործարկել են արաբական աշխարհի առաջին ատոմակայանը

PanARMENIAN.Net - Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ և Դուբայի կառավարիչ Մուհամեդ բեն Ռիդ Ալ Մաքթումը օգոստոսի 1-ին հայտարարել են արաբական աշխարհում առաջին Բարաքա ատոմակայանի գործարկման մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հրապարակավ հայտարարում եմ, որ ԱՄԷ-ում գործարկվել է առաջին խաղաղ ատոմային ռեակտորն արաբական աշխարհում՝ դա Բարաքա ատոմակայանն է Աբու Դաբիում։ Մասնագետները բեռնել են միջուկային վառելիքը, համալիր փորձարկումներ են կատարել և հաջողությամբ գործարկել են կայանը»,-գրել է նա Twitter-ում։

Նա նշել է, որ ԱՄԷ-ն մտադիր է 4 ատոմակայան շահագործել, որոնք կապահովեն էլեկտրաէներգիայի պահանջարկի մեկ քառորդը, և նշել է, որ ատոմակայաններն ու տիեզերքի հետազոտություններն ազդակ են ԱՄԷ-ի կողմից, որ արաբները կարող են վերսկսել իրենց ճանապարհը գիտության մեջ և մրցակցել մյուս մեծ ազգերի հետ։

Բարաքա ԱԷԿ-ը 4 էներգաբլոկ է ունենալու 5600 մՎտ ընդհանուր հզորությամբ։ Օգտագործվելու են կորեական EPR-1400 ջրա-ջրային ռեակտորներ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---