45 տարի անց տիեզերագնացները վայրէջք կկատարեն ջրի վրա![]() 1 օգոստոսի 2020 - 18:13 AMT PanARMENIAN.Net - SpaceX-ի Crew Dragon տիեզերանավով տիեզերք թռչած տիեզերագնացները Միջազգային տիեզերակայանից վերադառնալիս պատրաստվում են վայրէջք կատարել ջրի վրա: Վերջին անգամ տիեզերագնացները օվկիանոսի վրա տիեզերքից վայրէջք էին արել 45 տարի առաջ՝ 1975-ի հուլիսին։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Սակայն Ֆլորիդայի ափերի մոտ սպասվում է «Իսայաս» հզոր փոթորիկը, որի ընթացքին ուշի ուշով հետևում է NASA-ն։ Տիեզերագնացներից Բենկենը հայտնել է, որ չեն լքի տիեզերակայանը քանի դեռ լավ վայրէջքը երաշխավորված չի լինի։ Մայիսի վերջին Իլոն Մասկին պատկանող SpaceX-ը դարձել էր առաջին մասնավոր ընկերությունը, որը մարդ էր դուրս բերել տիեզերք։ Տիեզերք էին ուղարկվել Crew Dragon տիեզերանավը և տիեզերագնացներ Դուգլաս Հյորլիին ու Ռոբերտ Բենկենը։ Photo. AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |