Twitter-ին մեղադրել են օգտատերերի տվյալները գովազդի համար օգտագործելու մեջ

Twitter-ին մեղադրել են օգտատերերի տվյալները գովազդի համար օգտագործելու մեջ

PanARMENIAN.Net - ԱՄՆ առևտրի դաշնային հանձնաժողովը հետաքննություն է իրականացնում Twitter Inc-ում անձնական տվյալների մասին օրենքը խախտելու, օգտատարերի տվյալները թիրախավորված գովազդի համար օգտագործելու գործով, սոցկայքը կարող է տուգանվել նվազագույնը $150 մլն-ով, փոխանցում է The Wall Street Journal-ը։

Ըստ աղբյուրի՝ հանձնաժողովը հայցադիմումի նախագիծը ստացել է հուլիսի 28-ին։ Փաստաթղթում նշված է, որ 2013-2019-ին ընկերությունն օգտագործել է իրեն վստահված հեռախոսահամարներն ու էլեկտրոնային հասցեները, ինչի համար կարող է տուգանվել $150-250 մլն-ով։

2019-ի հոկտեմբերին ևս սոցկայքին մեղադրել էին օգտատերերի հեռախոսահամարներն ու էլեկտրոնային հասցեները թիրախավորված գովազդի համար օգտագործելու մեջ։ Twitter-ից հայտնել էին, որ դա սխալի հետևանք է և ներողություն խնդրել օգտվողներից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---