ԴիԿապրիոն պայմանագիր է կնքել Apple-ի հետ

ԴիԿապրիոն պայմանագիր է կնքել Apple-ի հետ

PanARMENIAN.Net - Հանրաճանաչ հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյի Appian Way ընկերությունը բացառիկ գործարք է կնքել Apple-ի հետ՝ ֆիլմերի և սերիալների համատեղ արտադրության նպատակով։

Նոր պայմանագիրը նախատեսում է ընկերությունների գործակցության ընդլայնում։ Ավելի վաղ նրանք աշխատել են 2 նախագծի վրա՝ Մարտին Սկորսեզեի «Ծաղկային լուսնի սպանողները» նոր ֆիլմի, որտեղ ԴիԿապրիոն խաղալու է Ռոբերտ դե Նիրոյի հետ, և «Փայլուն աղջիկները» սերիալի վրա, որտեղ դերասանը նկարահանվելու է Էլիզաբեթ Մոսի հետ, գրում է Kinopoisk-ը։

Apple-ը որոշեց ֆինանսավորել Սկորսեզեի նոր ֆիլմը, երբ Paramount-ը հրաժարվեց՝ չափազանց թանկ համարելով այն։ Ֆիլմը կարժենա մինչև 200 մլն դոլար։ Այն միանգամից կթողարկվի առցանց Apple TV+ հարթակում և սովորական կինոթատրոններում։ Ավնադական վարձույթով կզբաղվի Paramount-ը։

Appian Way ընկերությունը Լեոնարդո ԴիԿապրիոյի մասնակցությամբ մի քանի ֆիլմի պրոդյուսերն է եղել, այդ թվում՝ «Ավիատոր», «Գայլն Ուոլ սթրիթից», «Ողջ մնացածան» ու «Անիծվածների կղզին», ինչպես նաև Օսկարի հավակնորդ «Վիրունգա» փաստագրական ֆիլմերի։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---