Ադրբեջանը 2020-ի բյուջեում մտադիր է կրճատել պաշտպանական ծախսերը

Ադրբեջանը 2020-ի բյուջեում մտադիր է կրճատել պաշտպանական ծախսերը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 5-ին Ադրբեջանի խորհրդարանը քննարկելու է 2020-ի պետբյուջեում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով պաշտպանական ոլորտի ծախսերը կրճատվում են, փոխարենն ավելացվում են առողջապահական և սոցիալական ծախսերը։ Այս մասին գրում է Razm.info-ն։

Հայտարարվում է, որ փոփոխությունների նպատակը պաշտպանության և անվտանգության ոլորտի միջոցառումների իրականացման համար պահուստ ստեղծելը, Covid-19-ի դեմ պայքարը, առողջապահության ոլորտում իրականացվելիք լրացուցիչ լայնածավալ միջոցառումների համար հավելյալ կարիքների ապահովումն է։

Այսպիսով՝ Ադրբեջանում նախատեսում են պաշտպանական ծախսերը կրճատել մոտ 50 մլն մանաթով կամ մոտ 1․3 տոկոսով։ (3 մլրդ 853 մլն մանաթի փոխարեն` 3 մլրդ 804 մլն մանաթ, ինչը կազմում է 2 մլրդ 238 մլն դոլար)։

Կրճատվել են կրթության, գիտության ծախսերը, տնտեսության աշխուժացման ծախսերը և դրա փոխարեն ավելացրել են ուղիղ սոցիալական աջակցությունը, առողջապահական ծախսերը։

Բանն այն է, որ պետական նավթային ֆոնդի եկամուտները նվազել են կորոնավիրուսի հետևանքով նավթի գների ընկնելու պատճառով։ Նախատեսվում էր, որ նավթից 12․4 մլրդ մանաթի մուտք է բյուջե, այն ինչ ստացվել է 7․3 մլրդ մանաթ՝ մոտ 5 մլրդ-ով ավելի քիչ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---