ԱՀԿ-ի հորդորը ՌԴ-ին՝ զգուշավոր լինել Covid-19-ի դեմ պատվաստանյութի հարցում 5 օգոստոսի 2020 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է արել Ռուսաստանին զգուշավոր լինել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի զանգվածային արտադրության հարցում, որի մասին հայտարարել են ՌԴ իշխանությունները, գրում է BBC-ն։ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտվել են և հոկտեմբերին կսկսվի զանգվածային պատվաստումը։ ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը, անդրադառնալով ռուսական պատվաստանյութին, ասել է․ «Գոյություն ունի միջազգայնորեն ճանաչված կարգ և կան որոշակի կանոններ։ Յուրաքանչյուր պատվաստանյութ կամ այլ դեղամիջոց պետք է կլինիկական տարբեր փորձարկումների և թեստերի ենթարկվի, և միայն դրանից հետո արտոնագիր ստանա և կիրառվի»։ Նա հավելել է, որ երբեմն գիտնականները հայտարարում են նոր մշակումների մասին, ինչնը լավ զարգացում է։ «Բայց մեծ տարբերություն կա մշակման կամ, հնարավոր է, աշխատող պատվաստանյութի և բոոր այդ փուլերով անցնելու միջև»։ ՌԴ Գամալեի անվան Համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի մշակած պատվաստանյութը չկա այն 6 պատվաստանյութի թվում, որոնք երրորդ փուլի փորձարկումներ են անցնում, ինչը ենթադրում է հիվանդների մեծ խմբերի մասնակցություն։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |