Եվս 277․6 մլն դրամ Տավուշին՝ վերացնելու հրետակոծության հետևանքները և աջակցելու գյուղերին 6 օգոստոսի 2020 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Տավուշում ադրբեջանական կողմի հրետակոծությունից տուժած սահմանամերձ գյուղերի վնասը վերականգնելու համար, նախնական գնահատականով, անհրաժեշտ է 302․6 մլն դրամ, որից 25 մլն դրամը Կառավարությունն արդեն տրամադրել է, նախատեսված մյուս՝ 277․6 մլն-ը ևս ուղղվելու է վերականգնողական աշխատանքներին, հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա նշել է, որ 110․5 մլն դրամն ուղղվելու է Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար և Չինարի համայնքներում բնակիչների վնասված գույթի փոխհատուցմանը, 84․3 մլն դրամը՝ Այգեպարի, Մովսեսի, Չինարիի և Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցների հիմնանորոգմանն ու ապաստանների վերանորոգմանը, իսկ 82․6 մլն դրամը՝ Ներքին Կարմիրաղբյուրում պուրակի և Չինարիում բնակելի տան ու օժանդակ շինությունների կառուցմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բազմաթիվ քննարկումներ են եղել հատկացվող գումարի ծախսն առավել արդյունավետ դարձնելու համար։ Նա նշել է, որ Չինարի գյուղի այն բնակելի տունը, որն ավերվել է, կվերականգնեն, իսկ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում ավերված տներից մեկի տեղում պուրակ կհիմնեն, քանի որ այնտեղ մարդ չի ապրում: «Մենք կգնենք այդ տարածքը սեփականատիրոջից ու այն կնվիրենք գյուղին», - ասել է Փաշինյանը։ Հուլիսի 12-16-ը ադրբեջանական կողմի սանձազերծմամբ Տավուշում հայ-ադբեջանական բախումներ էին սկսվել։ Ադրբեջանցիները հրետակոծել էին նաև սահմանամերձ գյուղերը։ Բախումների հետևանքով տուժել էին սահմանամերձ Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերը։ Սահմանային բախումների հետևանքով 5 հայ զինվոր էր զոհվել, ադրբեջանական կողմը պաշտոնապես 13 զոհի մասին է հայտրաարել։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |