Լիբանանում Ադանայի կոտորածի 100-ամյակին նվիրված խորհրդաժողով տեղի կունենա

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը մտադիր է Անթիլյասում (Լիբանան) անցկացնել Ադանայի հայ բնակչության կոտորածի 100-ամյակին նվիրված խորհրդաժողով, ցուցահանդես, հրատարակել գրքեր եւ փաստաթղթեր Ադանայի ջարդերի մասին: Այդ մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը: «Հայոց պատմության այդ ողբերգական էջը չի կարելի մոռանալ»,-ասել է Վեհափառը:



Ինչպես հաղորդում է Անթիլյասի կաթողիկոսության մամլո ծառայությունը, խորհրդաժողովը տեղի կունենա 2009թ. հոկտեմբերի 29-30-ին Արամ Առաջինի աջակցությամբ: Միջոցառումների կազմակերպման համար Կաթողիկոսարանում ստեղծվել է կազմկոմիտե, որը կհամագործակցի հայկական հարցերի հետազոտման դեպարտամենտի, ինչպես նաեւ բոլոր շահագրգիռ անձանց հետ: Կազմկոմիտեն նաեւ դիմում է բոլոր նրանց, ում մոտ պահպանվել են վկայություններ, փաստաթղթեր եւ լուսանկարներ Ադանայի ջարդի մասին, ցուցահանդեսի կազմակերպման համար նյութեր տրամադրելու խնդրանքով:



Ադանայի կոտորածի ժամանակ ոչնչացվել է շուրջ 30 հազար հայ, որոնք կազմում էին քաղաքի հիմնական բնակչությունը: Ադանայի ջարդը ամենամեծն էր Աբդուլ Համիդի օրոք 1896-97թթ. Օսմանյան կայսրության քաղաքացի 300 հազար հայերի կոտորածից հետո
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---