Հայ մասնագետները կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների հետազոտություններ են սկսում

Հայ մասնագետները կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների հետազոտություններ են սկսում

PanARMENIAN.Net - Հայ մասնագետները սկսում են կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների հետազոտությունները ԵՊԲՀ Covid_Antibody նախագծի շրջանակում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Ամբողջ աշխարհում վերջին մի քանի ամիսների ընթացքում մեկնարկել են կորոնավիրուսի հանդեպ առաջացած հակամարմինների հետազոտություններ, բնականաբար ԵՊԲՀ հետազոտողները ևս միանում են գիտական այդ մարտահրավերին և սկսում են հակա-SARS-CoV2 հակամարմինների հետազոտությունը Covid_Antibody նախագծի շրջանակում»,-ասվում է գրառման մեջ։

Հետազոտության մեջ ընդգրկվելու համար պետք է`

• ունենալ կորոնավիրուսի դրական թեստավորում

• լրացնել հայտը

• այցելել հիվանդանոց և կատարել անվճար արյան նմուշառում։

Հետազոտողներն արյան միջոցով կուսումնասիրեն մեկ անգամ վարակվելուց հետո հակամարմինների առաջացումն ու դրանց քանակը մարդու օրգանիզմում։

Տվյալ գործընթացը բացարձակ անվնաս է պացիենտի համար։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանում մեկնարկել են Covid-19 հակամարմինների տարածվածության հետազոտական աշխատանքները, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Հետազոտության նպատակն է պարզել Covid-19 ունեցող հիվանդների հետ առաջնագծում աշխատող բուժաշխատողների շրջանում հիվանդության նկատմամբ հակամարմինների տարածվածությունը։ Հետազոտության մեջ կընդգրկվեն ինչպես հիվանդանոցային, այնպես էլ առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողները։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---