2700 օտարերկրացի գրանցվել է Վրաստանում ժամանակավոր ապրելու և հեռակա աշխատելու համար 7 օգոստոսի 2020 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Վրաստան մեկնելու և այնտեղից հեռակա աշխատելու ծրագրին մասնակցելու համար գրանցվել է արդեն 2700 օտարերկրացի։ Այս մասին հայտնում է Agenda.ge-ն։ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան հայտնել է, որ հայտերն ինչպես Վրաստանի հարևան, այնպես էլ եվրոպական երկրներից են: Հիմնականում ծրագրի թիրախը ֆրիլանս աշխատող և ինքնազբաղ օտարերկրացիներն են։ Անհատները պետք է տրամադրեն անձնական տվյալներ, աշխատանքային վկայագիր և երկշաբաթյա կարանտին անցնելու համաձայնություն։ Ներկայումս Վրաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողություն գրանցած երկրների շարքում է։ Օգոստոսի 7-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 19,091,446 մարդ, մահացել՝ 714,767-ը, առողջացել՝ 11,550,232-ը։ Վրաստանում վարակվածների թիվը 1213 է, մահացածներինը՝ 17, ապաքինվածներինը՝ 994։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն |