«Նորք» ինֆեկցիոնի տնօրենն ազատվել է պաշտոնից, քանի որ հիվանդանոցը միավորվում է ՁԻԱՀ կենտրոնի հետ 8 օգոստոսի 2020 - 11:58 AMT PanARMENIAN.Net - «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն ազատվել է աշխատանքից, որովհետև ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնն ու «Նորքը» միավորվում են։ Այս մասին տեղեկացրել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նրա խոսքով` նոր ձևավորվող բժշկական կենտրոնում Դավիդյանցին առաջարկվել էր ընդհանուր գծով տեղակալի պաշտոնը, որն ի սկզբանե ընդունվել էր վերջինիս կողմից, սակայն հետագայում նա հրաժարվել է։ Ազատվել է նաև ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տնօրենը։ Միավորումից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին նշանակելու է նախարարը։ Դավիդյանցին առաջարկվել է նաև շարունակել գործակցությունն իր համար ընդունելի այլ ֆորմատներով, օրինակ` գիտական, ուսումնական գործունեությամբ զբաղվելու: «Նախարարությունը և նախարարը բարձր են գնահատում Մհեր Դավիդյանցի ներդրումը համավարակի դեմ պայքարի աշխատանքներում և ցավում են նրա նման որոշման համար»,- գրել է խոսնակը։ Դավիդյանցը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպումից հետո ազատման դիմում էր գրել օգոստոսի 7-ին։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |