Փաշինյանն Արամ Ա-ի հետ քննարկել է լիբանանահայության խնդիրները

Փաշինյանն Արամ Ա-ի հետ քննարկել է լիբանանահայության խնդիրները

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հետ, հայտնում են կաթողիկոսարանի մամուլի ծառայությունից։

Հեռախոսազրույցի ընթացքում վարչապետը հետաքրքրվել է Բեյրութի պայթյունից հետո Լիբանանում ստեղծված իրավիճակով, լիբանանահայության խնդիրներով:

Վեհափառը վարչապետին ընդհանուր տեղեկություններ է հաղորդել Լիբանանի հայ համայնքի կրած վնասների մասին, շնորհակալություն հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած օժանդակության համար:

Փաշինյանը նշել է, որ Արամ Ա-ի հետ խորհրդակցությունները շարունակական կլինեն, որպեսզի Հայաստանի կողմից կատարվող օժանդակությունը նպատակային լինի:

ՀՀ-ն ադեն 2 օդանավով օգնություն է ուղարկել լիբանանահայերին, ևս 2-ը նախատեսվում է առաջիկայում ուղարկել։

Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---