«Ալրաղացի Լյովիկը» կալանավորվել է

«Ալրաղացի Լյովիկը» կալանավորվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախկին պատգամավոր, 52-ամյա Լևոն Սարգսյանը («Ալրաղացի Լյովիկը») կալանավորվել է, PanARMENIAN.Net ին ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Սարգսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նախաքննական մարմնի միջնորդությունը դատարանի կողմից բավարարվել է, օգոստոսի 8-ի ուշ երեկոյան հրապարակվել է դատարանի որոշումը և նա կալանավորվել է»,-ասաց Աբրահամյանը։

Օգոստոսի 6-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան էր տեղափոխվել Լևոն Սարգսյանը։ 2018-ից իրավապահները հետախուզում էին հայտարարել Սարգսյանին՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու և կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակության մեղադրանքով։ Արարքի համար նախատեսված խափանման միջոցը կալանքն է։

ՀՀ և ՌԴ իրավապահների լայնածավալ գործողությունների արդյունքում Լևոն Սարգսյանը 2019 թվականի նոյեմբերի 21-ին Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել էր։

ՌԴ գլխավոր դատախազությունը բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը նրան Հայաստան արտահանձնելու վերաբերյալ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---