Լուկաշենկոյի հիմնական մրցակից Տիխանովսկայան չի ընդունում ընտրությունների արդյունքները

Լուկաշենկոյի հիմնական մրցակից Տիխանովսկայան չի ընդունում ընտրությունների արդյունքները

PanARMENIAN.Net - Բելառուսում նախագահի թեկնածու, ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան հրաժարվել է ընդունել նախագահական ընտրությունների մասով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքները։ Նա հաղթող է համարում իրեն, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Նա հայտարարել է, որ չի պատրաստվում լքել Բելառուսը։ Շտաբը պատրաստ է երկարատև ցույցերի՝ հանուն խաղաղ բարեփոխումների։

Օգոստոսի 10-ի առավոտյան ԿԸՀ-ն հայտարարել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.23%-ը, իսկ Տիխանովսկայան՝ 9.9%։ Մասնակցությունն ընտրություններին կազմել է 84.23%։ Ընդդիմադիրների ստեղծած ալտերնատիվ «Գոլոս» հարթակում ընտրությունների արդյունքների պատկերը ճիշտ հակառակն է։

Օգոստոսի 9-ին՝ Բելառուսի տարբեր կետերում նախագահական ընտրությունների ավարտից անմիջապես հետո վերսկսել էին հակաիշխանական ցույցերը։ Իրավապահները բիրտ ուժ և հատուկ միջոցներ են կիրառել ցուցարարների նկատմամբ։ Կան բազմաթիվ ձերբակալվածներ, վիրավորներ և սպանված։

Տիխանովսկայան ցույցերի ժամանակ կատարվածը որակել է անթույլատրելի և ասել, որ շտաբն իրար հակասող տեղեկություններ է ստանում զոհվածների մասին։ Եթե մարդկանց զոհվելու մասին տվյալները հաստատվեն, սա կլինի վերջի սկիզբը։

Կարդացեք նաև՝ «Տառականը» ընդդեմ երեք կնոջ․ Բելառուսում ընտրությունները կարող են ավարտվել հեղափոխությամբ կամ արյունով»

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---