Գիշերը հրավառության դեպքերն ու ճանապարհային երթևեկության խախտումներն ուժեղացված կհսկվեն10 օգոստոսի 2020 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը գիշերային ժամերին լռության խախտման դեպքերի, հրավառությունների իրականացման, հրագործական արտադրանքի իրացման նկատմամբ, հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Հանձնարարվել է նաև քայլեր ձեռնարկել գիշերային ժամերին ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտող և քաղաքացիների հանգիստը խանգարող անձանց պատասխանատվության ենթարկելու, անօրինական վերասարքավորված տրանսպորտային միջոցները հայտնաբերելու և դրանց շահագործումը դադարեցնելու ուղղությամբ»,- գրել է փոխվարչապետը։ Ավինյանի խոսքով՝ հանձնարարվել է նաև բնակչության շրջանում իրականացնել մեծածավալ իրազեկման աշխատանքներ՝ հրավառությունների կազմակերպման և հրագործական արտադրանքի իրացման ոլորտում գործող արգելքների, տրանսպորտային միջոցների ազդանշանային համակարգը օգտագործելու կանոնների վերաբերյալ: Փոխվարչապետը նշել է, որ հանձնարարականը տրվել է բազմաթիվ դիմում-բողոքների, համացանցի և լրատվամիջոցների հրապարակումների ուսումնասիրելուց հետո։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի 180-րդ հոդվածը սահմանում է, որ «գիշերային ժամանակ՝ ժամը 23:00-ից 7:00-ն, հրագործական արտադրատեսակներ օգտագործելու համար 100,000 դրամի տուգանք կա (բացառությամբ` օրենսդրությամբ նախատեսված դեպքերի): Վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին նույն արարաքը կատարելու դեպքում քաղաքացին տուգանվում է 200,000 դրամով։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |