Ինքնաթիռում վարակվելու հավանականությունը ցածր է

Ինքնաթիռում վարակվելու հավանականությունը ցածր է

PanARMENIAN.Net - Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը պարզել է, որ

2 ժամ տևող թռիչքի ընթացքում կորոնավիրուսով վարակվելու շանսերը 4300-ից 1 են, իսկ եթե ուղևորների մեջտեղում ազատ տեղ է թողնվում, 7770-ից՝ 1։

Թռչելն ինչ-որ չափով անվտանգ է նաև նրա համար, որ օդն անընդհատ թարմացվում է։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

Նշվում է՝ թեև հայտնի է, որ մարդկային կուտակումները փակ վայրում վտանգավոր են, ինքնաթիռները, գոնե մինչ այժմ, չեն եղել վիրուսի գերտարածման վայր։ Այնուամենայնիվ, չի կարելի ասել, որ թռչելը լիովին անվտանգ է, քանի որ անվտանգությունը հարաբերական է և սուբյեկտիվ: Սակայն քանի որ սահմանափակումները շարունակվում են փոխվել, երկարատև համաճարակի պայմաններում պետք է մտածել ռիսկ-առավելություն հարաբերակցության տեսակետից։

Օգոստոսի 10-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսի 19,863,850 դեպք է գրանցվել, մահացել է 731,453 մարդ, առողջացել՝ 12,121,027-ը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---