Նամիբիան չի ընդունել Գերմանիայի €10 մլն փոխհատուցումը՝ 20-րդ դարի ցեղասպանության համար

Նամիբիան չի ընդունել Գերմանիայի €10 մլն փոխհատուցումը՝ 20-րդ դարի ցեղասպանության համար

PanARMENIAN.Net - Գերմանիայի կառավարությունը Նամիբիային €10 մլն է առաջարկել «գաղութային անցյալի հետևանքները» կոմպենսացնելու համար: Իր հերթին, Նամիբիայի նախագահ Հագե Հեյնոբն անընդունելի է համարել գերմանացիների առաջարկը, փոխանցում է Deutche Welle-ն։

Նախագահի խորհրդական Ալֆրեդո Հանգարիի խոսքով՝ Գերմանիան հրաժարվում է օգտագործել «փոխհատուցում» բառը և նախընտրում է գաղութային անցյալի «վերքերը բուժելը»՝ չնայած համաձայնել է Նամիբիայից ու ժողովրդից «անվերապահ ներողություն» խնդրել։ Նամիբիայի նախագահը բանակցությունների ժամանակ դա բավարար չի համարել, իսկ թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ անհրաժեշտ է համարում շարունակել բանակցությունները։

1884-ից 1915 թվականների ընթացքում Գերմանիան Նամիբիայի ներկայիս տարածքում գաղութատեր կայսրություն էր։ Տեղի 2 ցեղի հանդեպ գերմանացիները դաժան վերաբերմունք են դրսևորել 1904-ին՝ ճնշելով նրանց ապստամբությունը։ Հերերո ցեղի 80,000 բնակչից 65,000-ը սպանվել էր, նամբա ցեղից՝ 20,000-ից 10,000-ն էր զոհվել։ Այս խմբերի ներկայացուցիչները Գերմանիայից պահանջել են ներողություն խնդրել և ֆինանսական փոխհատուցում տրամադրել։ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունն այս իրադարձությունները որպես ցեղասպանություն էր որակել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---