Արցախում Covid-19-ի նոր դեպքեր չկան

Արցախում Covid-19-ի նոր դեպքեր չկան

PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել, հայտնում է առողջապահության նախարարությունը։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, 231-ն արդեն ապաքինվել է: Փաստացի բուժում է ստանում՝ 19, ընդհանուր մեկուսացված է 42 քաղաքացի:

Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 164 նմուշառում է իրականացվել: Ընդհանուր առմամբ, կատարվել է 7418 փորձանմուշի հետազոտություն:

Արցախում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր մահվան ելքով 1 դեպք է գրանցվել` հիվանդի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---