Բեյրութում պայթյունից զոհերի թիվը հասել է 173-ի

Բեյրութում պայթյունից զոհերի թիվը հասել է 173-ի

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները Բեյրութի նավահանգստի փլատակներից դուրս են բերել ևս երկու մարդու դի, օգոստոսի 4-ի պայթյունից մահացածների թիվն այսպիսով հասել է 173-ի: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Լիբանանում Ռուսաստանի ԱԻՆ օպերատիվ շտաբին։

Ռուս փրկարարների դուրս բերած դիերի ընդհանուր քանակը հասել է 10-ի։

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել, վարչապետն էլ օգնություն էր խնդրել բարեկամ պետություններից:

Photo. AP
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---