Սևանի թերակղզում ապօրինի կառույց է ապամոնտաժվում

Սևանի թերակղզում ապօրինի կառույց է ապամոնտաժվում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 13-ի առավոտից սկսվել է Սևանի թերակղզու կենտրոնական հատվածում գտնվող, տարածքի տնտեսվարողի կողմից առանց համապատասխան շինփաստաթղթերի, մոտ մեկ ամիս առաջ կառուցված հավաքովի կոնստրուկցիաներով բացօթյա տաղավար-սրճարանի ապամոնտաժումը: Այդ մասին տեղեկացրել է Շրջակա միջավայրի նախարարության խոսնակ Դավիթ Գրիգորյանը:

«Սևանա լճի ափամերձ հատվածներն ապօրինի հողազավթումներից և ապօրինի կառուցապատումներից ազատման գործընթացն արդեն մեկնարկել է»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ նախարար Ռոմանոս Պետրոսյանը շրջայց էր կատարել Սևանա լճի թերակղզու ափամերձ հատվածներում։ Տեղում վերհանված իրավախախտումներին հանձնարարվել էր շուտափույթ լուծում տալ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---