Բրազիլական սառեցրած հավի թևիկների վրա Չինաստանում կորոնավիրուս են գտել13 օգոստոսի 2020 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում հայտարարել են, որ կորոնավիրուսի նոր աղբյուր են հայտնաբերել, վարակը երկիր է բերվել Բրազիլիայում արտադրված, սառեցրած հավի թևիկներից, հետազոտությունն անցկացվել է երկրի հարավում՝ Շենժենում, փոխանցում է Mk.ru-ն։ Տեղի հիվանդությունների վերահսկամ և կանխարգելման կենտրոնը փորձաքնության է ենթարկել բրազիլական հավի թևիկների մակերեսից մի նմուշ՝ պարզելու վիրուսի առկայությունը, արդյունքը դրական է եղել։ Ըստ տեղական իշխանությունների՝ բոլոր աշխատակիցները, որոնք կարող էին առնչված լինել պրոդուկտի հետ, թեստավորվել են, նրանք վարակված չեն եղել։ Սա սառեցված մթերքի մակերեսին կորոնավիրուսի առկայության առաջին դեպքը չէ։ Ավելի վաղ Հրվ. Ամերիկայից արտահանված ծովամթերքի փաթեթի վրա ևս վիրուս էր հայտնաբերվել։ Լրատվամիջոցների տվյալներով՝ հուլիսից սկսած սառեցրած մթերքների մակերեսին վիրուսի հայտնաբերման 7 դեպք է գրանցվել Չինաստանում։ Ըստ որոշ մասնագետների՝ նման մթերքները, ամենայն հավանականությամբ, վարակի աղբյուր են, քանի որ դրանք հիմնականում պահվում են ցածր ջերմաստիճանում։ Photo. Reuters Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |