Հարցում․ Ռուս բժիշկների մի մասը չի վստահում ռուսական պատվաստանյութին

Հարցում․ Ռուս բժիշկների մի մասը չի վստահում ռուսական պատվաստանյութին

PanARMENIAN.Net - Ռուսաստանում բժշկական անձնակազմի շրջանում հարցում է անկացվել, որի արդյունքներով՝ նրանց մեծ մասը պատրաստ չէ պատվաստվել Գամալեի կենտրոնի ստեղծած կորոնավիրուսի պատվաստանյութով։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն։

Հարցումն անցկացվել է օգոստոսի 12-ից 13-ը 3040 բժշկի և մասնագետի հետ։ Նրանցից 24,5%-ն է համաձայնել պատվաստվել, դեմ է արտահայտվել 52%-ը։

Հարցվածների 66%-ի տեսակետով՝ Գամալեի կենտրոնում ստեղծված պատվաստանյութի էֆեկտիվության վերաբերյալ բավարար վկայություններ չկան։ Իսկ 48%-ին հուզել է, որ պատվաստանյութը ստեղծվել է չափազանց կարճ ժամանակում։

20%-ը, այնուամենայնիվ, հայտարարել է, որ իր ծանոթներին, գործընկերներին և հիվանդներին խորհուրդ կտա օգտվել պատվաստանյութից։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութը գրանցվել է, այն արդյունավետ է, իմունային պատասխան է ձևավորում և անցել է բոլոր փորձարկումները։

Օգոստոսի սկզբին ԱՀԿ-ն հորդորել էր Ռուսաստանին զգուշավոր լինել Covid-19-ի դեմ պատվաստանյութի հարցում։ Կազմակերպության ներկայացուցիչը հայտնել էր, որ յուրաքանչյուր պատվաստանյութ կամ այլ դեղամիջոց պետք է կլինիկական տարբեր փորձարկումների և թեստերի ենթարկվի, և միայն դրանից հետո արտոնագիր ստանա և կիրառվի։

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը մտահոգություն էր հայտնել, որ Ռուսաստանը և Չինաստանը շատ արագ են առաջ գնում, այնինչ բոլորին անհրաժեշտ է ևս 3-ից 4 ամիս պատվաստանյութերի փորձարկումների 3-րդ փուլի համար․ պետք է ուսումնասիրել կողմնակի ազդեցությունը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---