ԱՀԿ․ Սննդի միջոցով կորոնավիրուսով վարակվելու ապացույցներ չկան14 օգոստոսի 2020 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ ներկայումս ապացույց չկա, որ կորոնավիրուսը փոխանցվում է սննդի միջոցով: Այս մասին, CNBC-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայք Ռայանը։ Նա նշել է, որ մարդիկ արդեն բավական վախեցած են, և չպետք է դրան գումարվի սննդից վախը, քանի որ որևէ բացահայտված դեպք չկա, որ պացիենտը վարակվել է սննդից։ ԱՀԿ մեկ այլ ներկայացուցիչ Մարիա Վան Քերխովը ասել է, որ թեև չկա որևէ ապացույց, բայց եթե անգամ վիրուսը մթերքի մեջ է, դրա մասնիկները կարող են ոչնչանալ մինչև ուտելը։ Օգոստոսի 13-ին հայտնի էր դարձել, որ Չինաստանում բրազիլական սառեցրած հավի թևիկների վրա կորոնավիրուս են գտել։ Բոլոր աշխատակիցները, որոնք կարող էին առնչված լինել պրոդուկտի հետ, թեստավորվել են, նրանք վարակված չեն եղել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |