Բելառուսում լրագրողը բերման ենթարկվելիս 2 ձեռքի կոտրվածք է ստացել15 օգոստոսի 2020 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի Գրոդնո քաղաքում Hrodna.Life լրագրող Ռուսլան Կուլչիչը բերման ենթարկվելիս 2 ձեռքի կոտրվածք է ստացել։Նրան դաժան ծեծի են ենթարկել, հետո ծեծել են նաև մեկուսարանում։ Այդ վիճակում լրագրողին նույնիսկ հասցրել են դատել և նա 24 ժամ ճաղերի ետևում է անցկացրել։ Օգոստոսի 13-ի երեկոյան նրան առանց որևէ բացատրության ազատ են արձակել, գրում է reform.by-ը։ Հիվանդանոցում լրագրողը նույն պալատում է տեղացի հայտնի երաժիշտ, Dzieciuki խմբի անդամ Անդրեյ «Պիթոն» Պետկոյի հետ։ Երաժշտին ևս ծեծի են ենթարկել։ Օգոստոսի 9-12-ը Բելառուսի ամբողջ տարածքում տասնյակ լրագրողներ են հայտնվել իրավապահների թիրախում, շատերը ձերբակալվել են, վնասվածքներ ստացել, զրկվել տեխնիկայից։ Նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք ուղեկցվում են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Հայտնի է, որ մի քանի օրում ամենաքիչը 6000 մարդ է բերման ենթարկվել և ձերբակալվել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |