Լուկաշենկոն ուզում է Պուտինի հետ քննարկել Բելառուսում իրավիճակը

Լուկաշենկոն ուզում է Պուտինի հետ քննարկել Բելառուսում իրավիճակը

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր երկրում տիրող իրավիճակը պատրաստվում է քննարկել ՌԴ իր պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ, փոխանցում է ՌԲԿ-ն։

Խոսելով ցույցերի մասին՝ Լուկաշենկոն ասել է, որ դրանք անցկացվում են գունավոր հեղափոխության մեթոդներով ու նկատվում են արտաքին միջամտության տարրեր։

«Պետք է կապվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի կարողնամ նրա հետ խոսել, քանի որ սա արդեն սպառնալիք է ոչ միայն Բելառուսի համար»,-ասել է Լուկաշենկոն։

Նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք ուղեկցվում են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Երկրում ձերբակալվել են ցուցարարներ ու լրագրողներ, նրանցից ոմանք ոստիկանական բաժիններից մարմնական վնասվածքներով են դուրս եկել։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---